Գիտելիքների աշխարհ

PDFՏպելԷլ.փոստ

«Գիտելիքների աշխարհ»  մանկական ակումբի բացման նպատակը հետևյալն էր: Կան ծնողներ, որոնք զբաղվածության պատճատով չեն կարողանում հետևել երեխաների դասապատրաստմանը և ճիշտ կազմակերպել նրանց առօրյան: Գալով մեզ մոտ` առաջին հերթին երեխային ապահովում ենք սննդով, որից հետո մեր լավագույն մասնագետների օգնությամբ անցնում դասապատրաստման:  Երեխաները սովորում են հայոց լեզու, ռուսերեն, անգլերեն և մաթեմատիկա: Մենք ստեղծել ենք բոլոր պայմանները, որ երեխաները հենց իրենց կամքով և սիրով հաճախեն մեզ մոտ և ըստ ծնողների հայտնած կարծիքի` նրանք անհամբերությամբ են սպասում մեզ մոտ գալու ժամին: Դասապատրաստումը ընդմիջվում է խաղասենյակում տրամաբանական խաղերով և կինոդիտումներով: Տնօրեն` Ա. Դեմիրճյան

_ Արդեն 2 ամիս է, ինչ իմ 3-րդ դասարանցի տղան հաճախում է «Գիտելիքների աշխարհ» մանկական ակումբ:  Շնորհիվ բարձր որակավորում ստացած մանկավարժների, ես ակնհայտորեն տեսնում եմ այն տարբերությունը, որ կա երեխայիս գնահաատականներում: Ակումբում տիրող ջերմ մթնոլորտը, որ առկա է երեխաների ու մանկավարժների միջև, նրանց մոտ ցանկություն է առաջացնում դասապատրաստմանը շատ ջանասիրաբար և պատասխանատվությամբ մասնակցելու: Տղաս տուն է վերադառնում դասերը լիովին պատրաստած և լրացուցիչ գիտելիքներ ստացած: Ես շատ շնորհակալ եմ մանկական ակումբի տնօրինությանը երեխայիս առօրյան ճիշտ և հագեցած կազմակերպելու համար:

_ Իմ երեխան 4-րդ դասարանում է սովորում և հաճույքով հաճախում է «Գիտելիքների աշխարհ» մանկական ակումբ: Շնորհիվ բարձր որակավորում ստացած մանկավարժների, նա լիարժեք կատարում է իր տնային աշխատանքները և անցկացնում լրացուցիչ պարապմունքներ: Երեխան տուն է վերադառնում  բարձր տրամադրությամբ և դասապատրաստված, ինչը նրան հնարավորություն է տալիս զբաղվել իր սիրած խաղերով: Շնորհակալ եմ ակումբին, որի կատարած աշխատանքը ինձ թույլ է տալիս լիարժեք կազմակերպել իմ երեխայի առօրյան:

Mini Ad Spot

Your ad here Your ad here Free Joomla extensions Your ad here Your ad here Your ad here Your ad here Your ad here Your ad here Your ad here

Copy of Mini Ad Spot

Your ad here Your ad here Free Joomla extensions Your ad here Your ad here Your ad here Your ad here Your ad here Your ad here Your ad here

Banner Slider

Interdesigns Slider