Home

Գորան Բրեգովիչի «Ալկոհոլ» համերգային ծրագիրը արբեցրեց հայ հանդիսատեսին

PDFՏպելԷլ.փոստ

«Երեւանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում Երեւանում նոյեմբերի 15-ին, Մազահամերգային համալիրի փոքր դահլիճում ցնցող համերգով հանդես հանրաճանաչ երաժիշտ, երգիչ, դերասան Գորան Բրեգովիչը:

Ինքնատիպ երաժշտի համերգային ծրագիրը կոչվում էր «Ալկոհոլ»: Առավել յուրօրինակ անվանում ուներ նվագախումը՝ «Հարսանքի ու մահվան նվագախումբ»: Համերգին ներկա գտնվելով, անմիջապես, զգացվեց պատերազմ տեսած մարդկանց իմաստուն վերաբերմունքը կյանքի սեւ ու սպիտակ էջերի  նկատմամբ: Համերգային ծրագիրը կազված էր հարսանեկան ուրախ եւ մահվան տխուր երաժշտությունից: Պատերազմը մարդկային կյանքեր է տանում, բայց եւ բերում է իր ուրախությունը՝ հարսանիքները…Գորան Բրեգովիչը ծնվել է 1950 թվականի մարտի 22-ին, նախկին Հարավսլավիայի Սոցիալիստական Հանրապետությունում: Այդ երկիրը 90-ական թվականների պատերազմից հետո քայքայվեց, բաժանվեց անկախ պետությունների: Նրա հայրն ազգությամբ խորվաթ է իսկ մայրը՝ սերբ, սակայն Գորանն իրեն համարում է հարավսլավացի, կինը՝ մուսուլման է: Նրա երաժշտությունը սահման ու ազգություն չուներ, բազմազան էր՝ զարմանալիորեն հարազատ: Մի առիթով Բերգովիչն ասել է, որ ինքը խոսում է մարդկությանը հասկանալի՝  երաժշտության լեզվով: Էթնիկ ոճում ստեղծագործող երաժիշտը իրավացի է իր խոսքում, վկայությունը՝ նոյեբերի 15-ին երեւանյան լեփ-լեցուն դահլիճը՝ այդ երաժշտությունն ընկալող եւ իրենց պոռթկումն արտահայտող հանդիսատեսով:

Գորան Բրեգովիչի «Ալկոհոլ» համերգային ծրագիրը դարձավ իսկական տոն՝ համալիր եկած հանդիսատեսի համար:

Մինչ համերգը, մի քիչ անհասկանալի թվացող անվանումն, ավարտից հետո դարձավ պարզ ու հասկանալի, նույնիսկ՝ շոշափելի: Դա մեր զգացողությունն էր՝թեթեւ, ուրախ, պարելու անզուսպ ցանկությամբ, որ ունենում ենք գինովցածժամանակ…Հրաշալի էր, անկրկնելի, անմոռանալի…

Mini Ad Spot

Your ad here Your ad here Free Joomla extensions Your ad here Your ad here Your ad here Your ad here Your ad here Your ad here Your ad here

Copy of Mini Ad Spot

Your ad here Your ad here Free Joomla extensions Your ad here Your ad here Your ad here Your ad here Your ad here Your ad here Your ad here

Banner Slider

Interdesigns Slider