Home

Ինչպես մաքրել տան էներգետիկան

PDFՏպելԷլ.փոստ

Յուրաքանչյուրն ուզում է ունենալ իր ամրոց-տունը՝ հեռու ձախորդություններից եւ բացասական ազդեցությունից: Բայց ոչ բոլորը գիտեն տան էներգետիկան մաքրելու հնարքները: Մենք առաջարկում ենք ձեզ կարդալ այդ հնարքներից մի քանիսի մասին, դրանք ե՛ւ հետաքիքիր են ե՛ւ կիրառելի: Եթե դուք ունեք առանձնատուն, ապա այն շրջապատեք ծառերով, հատկապես պտղատու, քանի որ բուսականությունից կենդանի էներգիա է գալիս: Իսկ եթե տան դռան դիմաց միայնակ ծառ կա, ապա այդտեղից բացասական էներգիա է ուղղվում տուն:

Տնային բույսերը եւս ուժեցնում են դրական էներգիան: Դրանք թարմացնում եւ մաքրում են տան օդը: Բույսերը կարելի է դնել տան անկյուններում, որպեսզի ամբողջությամբ ընթանա դրական էնրեգիայի տարածումը: Խորհուրդ չի տրվում ննջարաններում բույսեր պահել: Իսկ ընդհանրապես բույսերը պիտի լինեն խնամված՝ մաքրեք չորացած տերեւները, մշակեք հիվանդ բույսերը:

Զարդարեք ձեր բնակարանները հարազատների, մտերիմների, ձեզ հաճելի մարդկանց լուսանկարներով:

Եթե ձեզ իր են նվիրել եւ հաճելի չեն թե՛ նվերը եւ թե նվիրողը, ապա անպայման ազատվեք այդ նվերից:

Պատերից հանեք այն նկարները, որոնք բացասական արտահայտություն ունեն: Նկարները մեծ ներգործություն ունեն, նույնիսկ կարող են ազդել տան բնակիչների ճակատագրի վրա: Նկարներում պիտի չլինեն ոչ ներդաշնակ պատկերներ: Գնեք բնապատկերներով նկարներ, որտեղ կա ջուր, բայց ոչ ջրվեժ (ցած թափվող ջրի էնրեգիան հզոր է): Իսկ ահա լեռներ պատկերող նկարներն արտահայտում են վերելք, աջակցություն: Նկար ընտրելիս հետեւեք ներքին զգացողությանը՝ ուրախացնո՞ւմ է այն ձեզ, թե՞ ոչ:

Ոչ մի դեպքում մի քնեք ծանր նկարի կամ ջահի տակ: Բոլոր կախված իրերը՝ գրադարականներն ու պահարանները, կարծես թե կանխում են էներգիայի հոսքը եւ արգելում են քնի ժամանակ ուժերի վերկանգնմանը:

Տան դրական էներգիան լավացնելու եւ պահպանելու մեկ այլ միջոց են ծաղկամանները: Ըստ ֆեն-շուի, լայն հիմքով եւ վերնամասում նեղացող ու վեր ձգվող ծաղկամաներն իրենց մեջ դրական էներգիա կուտակելու հատկություն ունեն, իսկ եթե դրանց մեջ գցեք կարմիր ժապավենով չինական երեք հատ մանրադրամ, ապա դրական էներգիան ավելի կշատանա:

Հայելիները ավելացնում են էնրգիայի հոսքը՝ արտացոլանքի շնորհիվ: Այդ պատճառով հայելու առաջ դրեք այն էներգիայի խորհրդանիշը, որը ձեզ անհարժեշտ է տվյալ պահին: Օրինակ, զգում եք սիրո պակաս՝ դրեք ռոմանտիկ բնույթի արձանիկներ՝սրտիկներ, վարդեր:

Հաջողության համար՝ պայտ:

Առողջության համար՝ բյուրեղապակյա արձանիկներ, բուժիչ բույսեր: Հարստության համար՝ դրամ, դրամատուփեր, ոսկե ձկնիկի արձանիկ, փողի ծառ:

Փառքի համար՝ արծվի արձանիկ, ընկույզ, դիպլոմներ, պատվոգրեր ու շքանշաններ:

Երբ գործնական բնագավառում նկատում ենք անհարթություններ, ապա անհրաժեշտ է կահույքը տեղաշարժել, վերդասավորել, այդպես դուք շարժման մեջ կդեք լճացած էնրգիան: Իսկ եթե չեք ուզում զբաղվել տեղափոխմամբ, հաճախակի մաքրեք տունը:

Գործերի լճացման դեմ պայքարելու համար, անհրաժեշտ է մաքրել դարականերն ու պահարանները, ազատվեք ավելորդ իրերից: Եթե մի շորը մեկ տարուց ավելի չեք հագնում, ապա նետեք այն. հին իրերում էներգիան լճանում է, բացի դրանից ազատված տեղում թարմ էներգիա է կուտակվում:

Հաճախակի օդափոքրեք տունը, բացեք լուսամուտները, նույնիսկ ձմռանը,   թույլ տվեք, որ մաքուր օդի ու արեւի էներգիան ներս մտնի տուն: Կարեւոր է նաեւ տան լուսավորումը: Լուսավորեք տան բոլոր անկյունները:

Ձեր բնակարանում անպայման պետք է ունենաք հանգստի, գիրք կարդալու, թեթեւություն զգալու եւ մեդիտացիայով զբաղվելու վայրը: Աշխատեք օրվա մեջ մի քանի րոպե լինել ինքներդ ձեզ հետ:

Տան էներգիայի մաքրման միջոց է նաեւ մոմը: Եկեղեցուց մոմեր գնեք ու տան բոլոր անկյուններում վառեք դրանք: Համարում են, որ վառվող մոմը այրում է կուտակված բացասական էներգիան:

Mini Ad Spot

Your ad here Your ad here Free Joomla extensions Your ad here Your ad here Your ad here Your ad here Your ad here Your ad here Your ad here

Copy of Mini Ad Spot

Your ad here Your ad here Free Joomla extensions Your ad here Your ad here Your ad here Your ad here Your ad here Your ad here Your ad here

Banner Slider

Interdesigns Slider